
Ինչու՞ չի կարելի բղավել երեխայի վրա
Հայտնի ուկրաինացի մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին իր ինստագրամյան էջում պարբերաբար խորհուրդներ է տալիս երեխաների առողջության վերաբերյալ: Այս անգամ մանկաբույժը պատմել է, թե ինչու չի կարելի բղավել երեխաների վրա։
Սկսենք այն հարցից թե ինչու՞ կարող է Ձեր կողմից անզգուշորեն արված քայլը բացասակն ազդել երեխայի վրա։
- Անվստահություն
Մշտական բղավոցների պատճառով, մանավանդ, եթե դրանք ուղեկցվում են նաև ուրիշների հետ երեխային համեմատություններով, երեխայի մոտ կարող են առաջանալ բարդույթներ։
- Վախ
Երեխայի մոտ կարող են ձևավորվել մի շարք վախեր։ Նա խուսափելու է նոր ծանոթություններ ձեռք բերել և դժվարությամբ է ինտեգրվելու իր համար անծանոթ հասարակություն։
- Ագրեսիա
Եթե երեխայի վրա անընդհատ բղավում են, ապա 4-5 տարեկանում նրա մոտ ձևավորվում է ագրեսիվ պահվածք։ Հնարավոր է երեխան հաճախակի կռիվներ և վիճաբանություններ ունենա իր հասակակիցների հետ:
Ինչպե՞ս դադարել բղավել երեխայի վրա.
- Խնդիրների և պահանջների մասին խոսել երեխայի հետ
- Հանդարտ ժամանակ միայն խոսել երեխայի հետ
- Խուսափել սթրեսային իրավիճակներից
- Մի՛ օգտագործեք վիրավորական խոսքեր
Աղբյուր՝ ivona.bigmir.net