Կոշիկի միտումներ, որոնք համատարած կլինեն 2020 թվականին

Նոր տարի, նոր կոշիկներ: Մոտենում է 2020 թվականը, ինչը նշանակում է, որ ժամանակն է թարմացնել զգեստապահարանը։ Ձեզ ենք ներկայացնում կոշիկների նոր միտումները գալիք տարվա համար։

Շղթայով շեշտադրումներ

2020 թվականի գարնան համար շատ նորաձև են լինելու շղթայով կոշիկները՝ անկախ կոշիկի տեսակից։

Նոր լոֆերներ

Այս նոր լոֆերները գալիք տարի կտեսնենք ինչպես բարձրակրունկների, այնպես էլ ցածրակրունկների տեսքով։

Գունավոր կոշիկներ

Հաջորդ տարի ականատես կլինենք գունավոր, մինչև ծունկ հասնող բարձրակրունկների վերադարձին։ Ավելացրե՛ք վառ դեղինի և նարնջագույնի երանգները ձեր զգեստապահարաններում գալիք տարում արևոտ տրամադրություն ստեղծելու համար։

Մինիմալիստական ոճ

Իսկ մինիմալիստական ոճի կոշիկները հաջորդ տարի կլինեն ամենուրեք։

Աղբյուր՝ Harper’s Bazaar