Սխալներ, որոնք թույլ եք տալիս ոտքերը սափրելիս

Շատ կանայք նախընտրում են անցանկալի մազերից ազատվելու համար սափրել ոտքերը։ Առաջին հայացքից դա շատ պարզ և հեշտ է գործողություն է թվում, սակայն կան սխալներ, որոնք կարող են բազմաթիվ խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ։

Սափրում եք ոտքերն առավոտյան

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ոտքերը երեկոյան քնելուց առաջ սափրելու արդյունքում առավոտյան ձեր ոտքերն ավելի հարթ և փափուկ կլինեն։

Սափրում եք ոտքերը լոգանքի սկզբում

Մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն 15 րոպե լոգանք ընդունել և հետո նոր սկսել սափրել ոտքերը։

Կիրառում եք մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ածելիներ

Երկարատև օգտագործման համար ավելի լավ է գնել չորս կամ հինգ սայր ունեցող ածելի, ինչի շնորհիվ մաշկն ավելի հարթ և փափուկ կլինի։

Սափրում եք ոտքերը մազերի աճին հակառակ ուղղությամբ

Սկզբում անհրաժեշտ է մազերը սափրել դրանց աճի ուղղությամբ՝ վերևից ներքև։ Իսկ եթե ձեր մաշկը զգայուն է, ապա ցանկալի է մազերի աճին հակառակ ուղղությամբ առհասարակ չսափրել ոտքերը։

Աղբյուր՝ goodhousekeeping.com