Աշխարհի ամենասեքսուալ տղամարդու անունն արդեն հայտնի է

People ամսագիրն ամեն տարի անվանի երաժիշտներից, մարզիկներից կամ դերասաններից մեկին շնորհում է ամենասեքսուալ տղամարդու կոչումը։ 2019 թվականին այս տիտղոսին է արժանացել երգիչ և երգահան Ջոն Լեջենդը:

40-ամյա երաժիշտը հայտնի է իր աներևակայելի գեղեցիկ ձայնով և հեքիաթային կատարումներով, որոնց մեծ մասը երգիչը նվիրել է իր կնոջը՝ մոդել Քրիսի Թեյգենին:

2018 թվականին Ջոն Լեջենդը դարձել է մարդկության պատմության մեջ այն բացառիկ 15 մարդկանցից մեկը, ով արժանացել է կինոյի, երաժշտության և թատրոնի ոլորտներում բոլոր ամենահեղինակավոր մրցանակներին ՝ Էմմի, Գրեմմի, Օսկար և Թոնի:

«Ես շատ հուզված եմ, բայցև մի փոքր վախեցած, քանի որ սա մեծ պատասխանատվություն է: Բոլորը կսկսեն քննարկել, թե արդյոք ես բավականաչափ սեքսուալ եմ այս տիտղոսը ստանալու համար», – իր հաղթանակը մեկնաբանել է երգիչը: