
Մեջքի՞, թե ստամոքսի վրա. երեխայի քնելու առավել անվտանգ դիրքն՝ ըստ գիտնականների
Երեխա ունենալիս ցանկանում ես համոզված լինել, որ անում ես հնարավոր ամեն ինչ՝ երեխային ապահով, առողջ և երջանիկ մեծացնելու համար: Իրականում, երեխայի քնելու համար անվտանգ միջավայր ստեղծելը բավականին հեշտ է, և դիրքը, որով քնում է երեխան, կարող է էական ազդեցություն ունենալ նրա առողջության վրա:
Շատերը, հավանաբար, լսել են նորածինների մահվան հանկարծակի համախտանիշի մասին, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երեխան, նախքան մեկ տարեկան դառնալը, մահանում է անսպասելիորեն և անհասկանալի պատճառով։ Այս համախտանիշի մասին մտածելը կարող է շատ սթրեսային լինել նորաթուխ ծնողների համար: Բարեբախտաբար, մահվան հանկարծակի համախտանիշի կանխարգելման ամենաարդյունավետ և ամենապարզ ձևերից մեկն արդեն հայտնի է:
Երեխային ստամոքսի վրա քնեցնելն ավելի ցածր ռիսկային է, քան մեջքի վրա քնեցնելը։ Նախկինում ծնողներին հորդորում էին իրենց նորածիններին քնեցնել ստամոքսի վրա: Սակայն հանկարծակի մահվան վերաբերյալ հետազոտությունների տարածմանը զուգահեռ՝ կատարվում են նոր բացահայտումներ։ Դրանց արդյունքում գիտնականները պարզել են, որ նորածինները, ովքեր քնում են իրենց ստամոքսի վրա, ունեն հանկարծակի մահացության բարձր ռիսկ:
Ճիշտ է՝ նորածինների հանկարծակի մահվան պատճառը դեռևս անհայտ է, սակայն մասնագետները ներկայացրել են մի շարք պատճառներ, թե ինչու ստամոքսի վրա քնելն անվտանգ չէ այդ տեսանկյունից․
- Վերին շնչուղիների խցանումների բարձր ռիսկ։
- Երեխան կարող է նորից շնչել արդեն իսկ արտաշնչած օդը, ինչը կարող է հանգեցնել թթվածնի ցածր մակարդակի և ածխաթթու գազի կուտակման։
- Գերտաքացում`մարմնի ջերմության ոչ օրինաչափ տարածման պատճառով։
- Աղմուկի և այլ արտաքին խթանների նկատմամբ ռեակցիաների նվազում, որոնց շնորհիվ երեխան կարող էր արթնանալ։
- Տարօրինակ բարձր ճնշում և հաճախասրտություն քնի ժամանակ։
Աղբյուր՝ Flo