«Rolex»-ի երկրպագուները սպասում են «GMT-Master» ժամացույցների նոր տարբերակին

Շվեյցարական «Rolex» հայտնի ապրանքանիշի ամենապահանջված մոդելներից են «GMT-Master»-ը և «GMT-Master II»-ը:

Ժամացույցի բնօրինակ կապույտ և կարմիր տարբերակը ներկայացվել է 1954 թվականին Pan American ավիաուղիների օդաչուների համար, ովքեր իրենց առաջին տրանսատլանտյան թռիչքների ժամանակ պետք է միաժամանակ երկու ժամային գոտիների հետևեին: Հետագայում այս մոդելը ստացավ «Pepsi» մականունը: Հետաքրքիր է, որ 2014 թվականին «Rolex»-ը վերաթողարկեց այս մոդելը, որը գրեթե անմիջապես սպառվեց:

1983 թվականին «Rolex»-ը ներկայացրեց իր նոր մոդելը` կարմիր և սև եզրագծերով, որը ստացավ «Coke» մականունը:

Այժմ մի ամբողջ արդյունաբերական ոլորտ փորձում է գուշակել, թե «GMT-Master» մոդելի ինչ նոր տարբերակ է ներկայացվելու:

Աղբյուր՝ maxim.com