
Ու՞մ է վստահելու Ռիհաննան իր հարսանյաց զգեստը
Մինչ հոդվածին անցնելը ցանկանում ենք նշել, որ Ռիհաննան դեռևս չի նշանադրվել և պլաններ չունի ամուսնանալու։ Սակայն նա արդեն որոշել է՝ իր կյանքի կարևորագույն օրվա զգեստի հեղինակը ով է լինելու։
Այս մասին երգչուհին խոսել է Աննա Վինտուրի հետ հատուկ թողարկման ժամանակ։ Vogue-ի գլխավոր խմբագրի հարցին, թե արդեն մտածել է՝ ինչ կկրի իր հարսանիքին, երգչուհին պատասխանել է. «Զգեստը հավանաբար կլինի իմ և Գալիանոյի համագործակցության արդյունքը»։
Հիշեցնենք, որ «Met Gala 2018»-ին Ռիհաննան ևս կրում էր Գալիանոյի ստեղծագործությունը։
Աղբյուր՝ Brides