Ռիհաննան դատի է տվել իր հորը

Երգչուհի Ռիհաննան դատի է տվել իր հորը՝ մեղադրելով նրան իր անվան շնորհիվ ապրուստ վաստակելու մեջ։ «The Blast» պարբերականը փաստում է, որ երգչուհու հայրը ապօրինաբար օգտագործում է դստեր հայտնի լինելու փաստը սեփական բիզնեսը՝ «Fenty Entertainment»-ը զարգացնելու համար։

Ռիհաննան պնդում է, որ նա ոչ մի կապ չունի այդ բիզնեսի հետ, չնայած, որ դրա անվանումը համընկնում է իր կոսմետիկայի շարքի՝ «Fenty Beauty»-ի անվան հետ։

Հիշեցնենք, որ երբ Ռիհաննան դեռ երեխա էր, նրա հայրը թմրամիջոցներ է օգտագործել և լքել ընտանիքը։ Ռիհաննան՝ լինելով երեխաների մեջ ավագը, օգնել է մորը մեծացնել մնացածին։ Այս փաստը մեծապես ազդել է նրա բնավորության վրա՝ դարձնելով նրան ինքնուրույն և ուժեղ։

Աղբյուր՝ Grazia