Ռիհաննան երաժշտական աշխարհի ամենահարուստ կինն է

Հայտնի երգչուհի, դերասանուհի, վերջերս նաև նորաձևության դիզայներ 31–ամյա Ռիհաննան պաշտոնապես ճանաչվել է երաժշտական աշխարհում ամենաբարձր վարձատրվող կինը:

Ամերիկյան Forbes ամսագրի վարկածով 2019 թվականի ամենահարուստ կանանց ցուցակը գլխավորում է Ռիհաննան՝ 600 միլիոն ԱՄՆ դոլար կարողությամբ:

Ամսագիրը նշում է, որ երգչուհին իր կարողության զգալի մասը ձեռք է բերել LVMH ընկերության հետ իր շահութաբեր համագործակցության շնորհիվ, որի հետ Ռիհաննան 2017 թվականին թողարկել է իր Fenty Beauty կոսմետիկ միջոցների հավաքածուն: Ըստ Forbes-ի՝ Fenty Beauty-ի ստեղծումից ի վեր Ռիհաննան 570 միլիոն դոլար է վաստակել:

Երաժշտական աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակում Ռիհաննային հաջորդում է Մադոննան՝ իր 570 միլիոն դոլար կարողությամբ: Առաջին հնգյակում տեղ են գտել նաև Սելին Դիոնը (450 միլիոն դոլար), Բեյոնսեն (400 միլիոն դոլար) և Թեյլոր Սվիֆթը (360 միլիոն դոլար)։

Աղբյուր՝ Elle