
Այս տարի Ռիհաննան երգերի նոր ալբոմ կթողարկի
Ինստագրամում իր «Fenty Beauty» կոսմետիկայի շարքը գովազդելուն զուգահեռ՝ Ռիհաննան հայտարարել է նաև իր իններորդ ալբոմի թողարկման ամսաթիվը։
Երգչուհին իր վերջին՝ 8-րդ ալբոմը թողարկել էր 2016-ին և մեծ հաջողություններ ունեցել։ Երեք տարի դադարից հետո Ռիհաննան վերադառնում է բեմ, այս մասին նա հայտարարել է իր ինստագրամյան նկարներից մեկի մեկնաբանությունում։
2019-ը զբաղված տարի է լինելու Ռիհաննայի համար։ Բացի նոր ալբոմ թողարկելուց նա նաև նկարահանվելու է «Գուավա կզղին» ֆիլմի մեջ։
Աղբյուր՝ Vogue