Ռիհաննան թողարկում է իր առաջին գիրքը՝ ավելի քան 1000 լուսանկարներով

Ճիշտ է՝ Ռիհաննան գեղեցկության և նորաձևության աշխարհում վաղուց արդեն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, սակայն երգչուհին մտադիր չէ կանգ առնել: Գեղեցկուհին ներկայացրել է սուրճի սեղանի համար նախատեսված իր առաջին գիրքը, որը հրատարակվել է Phaidon-ի հետ համագործակցության արդյունքում:

«Ռիհաննա» անունը կրող գիրքն, անշուշտ, առաջիկա օրերին քննարկման գլխավոր թեման է լինելու: Ի վերջո անկարելի է անտարբեր լինել երգչուհու ավելի քան 1000 լուսանկարների հանդեպ: 504 էջանոց գրքում ներկայացված են Ռիհաննայի տասնյակ անձնական լուսանկարներ՝ որպես երաժիշտ, դերասան, դիզայներ և գործարար։

«Ես շատ ոգևորված եմ այս անհավանական լուսանկարների հավաքածուն ձեզ ներկայացնելու համար: Ես շատ շնորհակալ եմ բոլոր այն տաղանդավոր լուսանկարիչներին և արվեստագետներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել: Մենք ավելի քան հինգ տարի աշխատել ենք այս գրքի վրա, և այժմ ես շատ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ կիսվել նրանով բոլորի հետ»,- ասել է Ռիհաննան:

Աղբյուր՝ Elle