Հուդիներ կրելու ճիշտ ժամանակն է

Եթե դուք հուդիների սիրահար եք, ապա աշնանային եղանակը ձեզ շողալու հիանալի հնարավորություն է ընձեռում: Այս ցուրտ եղանակին, երբ շատերի մոտ տաք վերմակով փաթաթվելու ցանկություն է առաջանում, հուդին լավագույն լուծումն է թվում:

Եթե չգիտեք, թե ինչի հետ կարելի է համադրել այն, ապա ստորև նորկայացվող կերպարները կօգնեն ձեզ այդ հարցում:

Հեյլի Բոլդվին

Համարձակ և վառ նախշերով բաճկոնը կարող է ձեր հուդիին բոլորովին նոր տեսք հաղորդել:

Ռիհաննա

Ռիհաննային հաջողվել է համադրել Chanel-ի բաճկոնը հուդիի և սպորտային կոշիկների հետ՝ ստանալով իսկապես նորաձև կերպար:

Ջիջի Հադիդ

Կարող եք հետևել Հադիդի օրինակին՝ ընտրելով հուդիի նմանատիպ համադրություն:

Զենդեյա

Հուդիները հիանալի են նայվում տարատեսակ վերարկուների հետ:

Աղբյուր՝ whowhatwear.com