Միջոցներ դեմքի չոր մաշկը բուժելու համար

Ձեզ ենք ներկայացնում մի քանի տարբեր միջոցներ, որոնք կարող եք փորձել դեմքի չոր մաշկը բուժելու համար։

Խոնավացրե՛ք մաշկն ամեն օր

Տարբեր քսուքներն ու խոնավացնող միջոցներն օգնում են բարելավել մաշկի որակը: Դրանք նպաստում են մաշկում ջրի պահպանմանը և կանխում են մաշկի չորությունը: Խոնավացնող միջոցը կարող եք օգտագործել նախքան գիշերը քնելը, իսկ հետո առավոտյան արթնանալիս դեմքը լվանալ մաքրող միջոցով: Ընտրե՛ք խոնավացնող միջոցներ, որոնք պարունակում են անվնաս բաղադրիչներ, ինչպիսիք են կերամիդները, հիալուրոնաթթուն և կոլոիդային վարսակը: Որոշ խոնավացնող նյութերում առկա են բաղադրիչներ, որոնք կարող են վատթարացնել մաշկի չորությունը:

Ծածկե՛ք դեմքը

Չոր մաշկը կարող է վատթարանալ ցրտից և չոր եղանակից: Դա կանխելու համար սառը եղանակին ծածկե՛ք Ձեր դեմքը շարֆով: Սակայն խուսափե՛ք կոշտ և կոպիտ գործվածքներից, որոնք կարող են վնասել մաշկը։

Տեղադրե՛ք խոնավացնող սարք

Դեմքի մաշկը կարող է չորանալ խոնավության ցածր մակարդակի պատճառով: Տանը խոնավացնող սարք տեղադրելը կօգնի բարձրացնել խոնավության մակարդակը։

Աղբյուր՝ flo.health