
Ինչպե՞ս պաշտպանել երեխային կորոնավիրուսից
Ձեր երեխային վիրուսից պաշտպանելու համար հիշեք հետևյալ կանոնները.
- Պարբերաբար, 20-40 վայրկյան լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով: Եթե դա հնարավոր չէ, ձեռքերը պետք է ախտահանել ոչ պակաս, քան 60%-անոց ալկոհոլային հակասեպտիկ հեղուկով:
- Պարբերաբար լվացեք մանկական հագուստները և փափուկ խաղալիքները արտադրողի հրահանգների համաձայն: Հնարավորության դեպքում լվացեք իրերը ամենաբարձր ջերմաստիճանում և մանրակրկիտ չորացրեք դրանք:
- Զբոսանքիի ընթացքում պետք է չշփվեք այլ մարդկանց հետ։
- Պետք է կապ չհաստատեք այն մարդկանց հետ, ովքեր հազում կամ փռշտում են։
- Ամենօրյա ռեժիմով ախտահանեք մակերեսները, որոնք շոշափվում են երեխաները. սեղաններ, աթոռներ, դռան բռնակներ, անջատիչներ, խաղալիքներ, հեռակառավարման միջոցներ, զուգարաններ և այլն:
Աղբյուր՝ Ivona