
Պրիանկա Չոպրայի անսպասելի կերպարափոխությունը
Անցյալ շաբաթվանից համացանցում սկսվեց տարածվել #10YearChallenge մարտահրավերը։ Պայմանները չափազանց հեշտ են. ընդամենը պետք է կոլաժ ստեղծել այժմյա և 10 տարի առաջվա նկարներով և ցույց տալ՝ որքան եք փոխվել այս տարիների ընթացքում։
Ֆլեշմոբին միացել էին շատ հայտնի մարդիկ, իսկ շաբաթվա վերջում միացավ նաև բոլիվուդյան դերասանուհի Պրիանկա Չոպրան։ Սակայն, աստղը որոշեց մի փոքր փոփոխել ֆլեշմոբի օրենքները և հրապարակեց ընդամենը մեկ նկար՝ մեկնաբանելով, թե որքան բան է փոխվել իր կյանքում վերջին 10 տարիների ընթացքում։
Իսկ մի քանի օր առաջ դերասանուհին հանդես է եկել նոր կերպարով. իր շականակագույն մազերին ավելացրել է վառ երանգներ։