Primetime Emmy 71-րդ մրցանակաբաշխությունը նախապատրաստական փուլում է

Ամենամյա «Primetime Emmy» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Microsoft թատրոնում: Այն հեռարձակվելու է Fox հեռուստաալիքով։ Գլխավոր արարողությանը նախորդելու է ստեղծագործական արվեստի «Emmy» 71-րդ մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին և 15-ին:

Հետաքրքիրն այն է, որ մրցանակաբաշխությունն իր պատմության մեջ արդեն 4-րդ անգամ հաղորդավար չի ունենալու:

Անվանակարգերում առաջադրված թեկնածուների մասին հայտարարվել է դեռևս հուլիսին:  Դրանց շարքում են «Գահերի խաղը», «Երբ նրանք մեզ տեսնում են» և «Բարրի» ֆիլմերը։

Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և մենք առաջիկայում ևս կշարունակենք հետևել զարգացումներին։