Նախագահը հյուրընկալել է Քիմ և Քորթնի Քարդաշյաններին

Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է կատարել, որտեղ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանին և նրա քրոջը՝ Քորթնիին։ Հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 8-ին։

Նախագահը նկարներ է հրապարակել նաև իր ինստագրամյան էջում՝ մեկնաբանելով. «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր այցելել WCIT 2019-ին մասնակցելու նպատակով։