Ինչպես ունենալ հղիության անթերի ֆոտոշարք

Հղիության ընթացքը կյանքի ամենահիշարժան հատվածներից է, և իհարկե, շատերս ցանկանում ենք գեղեցիկ լուսանկարներ ունենալ այդ թանկագին պահերը հիշելու համար։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ հղիության ֆոտոշարք ստեղծելու համար։

Շատերին է հետաքրքրում, թե երբ է ամենաճիշտ ժամանակահատվածը հղիության ֆոտոշարք պլանավորելու համար: Ֆոտոշարքի համար ամենահարմար ժամանակահատվածը 28-րդ և 32-րդ շաբաթների միջև է, քանի որ այս փուլի ընթացքում արված լուսանկարներում արդեն կերևա Ձեր փորիկը, մինչև շատ մեծ չափսերի հասնելը:

Շատ զույգեր նախընտրում են իրենց ֆոտոշարքն անցկացնել դրսում: Ծովափնյա արևի մեղմ ճառագայթները կամ անձրևային գեղեցիկ եղանակը նկարներն ավելի տեսարժան են դարձնում:

Մեկ այլ տարբերակ է ֆոտոշարքը տնային միջավայրում անցկացնելը, որտեղ մեծանալու է Ձեր երեխան։

Մյուս կողմից, պրոֆեսիոնալ ստուդիայում արված լուսանկարները կարող են ավելի յուրօրինակ լինել։ Այս դեպքերում հաճախ ընտրում են բարձր հակադրությամբ սև և սպիտակ կադրեր։

Իհարկե, հղիության ընթացքում Ձեր մարմինն անընդհատ ենթարկվելու է փոփոխությունների Ձեր մեջ մեծացող երեխային տեղավորելու համար, այդ իսկ պատճառով միգուցե դժվար կլինի որոշել, թե որ հագուստն է լավագույնը Ձեզ վրա նայվում այդ ընթացքում: Ընտրե՛ք այնպիսի հագուստ, որը կլինի հարմարավետ և Ձեզ ինքնավստահություն կհաղորդի:

Աղբյուր՝ Flo