Հղիների վարքագիծն ազդում է երեխաների առողջության վրա

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հղի կանանց մոտ ընկճվածությունը և անհանգստությունը կարող են մեծացնել վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: Սակայն կան նաև այլ գործոններ, որոնք կարող են ազդել ձեր ապագա երեխայի վրա:

Վեճեր և բղավոցներ

Հաճախակի վեճերը անհանգստություն և ընկճվածություն են առաջացնում, ինչը կարող է վնասել ապագա երեխային։ Նման իրավիճակները կարող են ազդել երեխայի իմունային համակարգի և ուղեղի վրա: Վեճերն ու բղավոցները կարող են վատ ազդել նաև մոր վրա՝ պատճառ հանդիսանալով գլխացավերի, սրտխառնոցի և քնի հետ կապված խնդիրների առաջացման:

Չափից շատ քաղցր

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հղիության ընթացքում մեծ քանակությամբ շաքար են ընդունելու արդյունքում երեխաները կարող են հետագայում սովորելու և հիշողության հետ կապված խնդիրներ ունենալ:

Տրամադրության տատանումներ

Հղիության ընթացքում տրամադրության փոփոխությունները սովորական են համարվում։ Դրանք կարող են առաջանալ կնոջ նյութափոխանակության կամ հորմոնների փոփոխությունների հետևանքով։ Այսպիսի փոփոխություններից հնարավորինս զերծ մնալու համար հարկավոր է լավ քնել, հաճախակի զբոսնել, լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ և այլն։

Տաք լոգանք կամ սաունա

Հղիության ընթացքում սաունայի կամ բաղնիքի տաք ջուրը կարող է հանգստացնող լինել, բայց դա լավ չի ազդում ապագա երեխայի վրա:

Լաց

Հղիության ընթացքում լաց լինելը նորմալ է, քանի որ այդ ընթացքում դուք ավելի զգացմունքային եք դառնում: Սակայն դա չպետք է ուղեկցվի ախորժակի կորստով, մեղքի զգացումով և տանը փակվելով: Եթե նման ընկճվածությունը տևում է ավելի քան 2 շաբաթ, անհրաժեշտ է դիմել բժշկի:

Չափից շատ կոֆեին

Ճիշտ է՝ չկա կոնկրետ ուսումնասիրություն, որը փաստում է, որ կոֆեինը վնասակար է, բայց հղիության ընթացքում պետք է զգույշ լինել և սահմանափակել կոֆեինի օգտագործումը: Ի վերջո, այն անցնում է պլացենտայով և ներթափանցում երեխայի արյան մեջ: Հետևաբար, ավելի լավ է սահմանափակվել օրական 1-2 բաժակ սուրճով:

Աղբյուր՝ Brightside.me