Prada-ն և Adidas-ը կարող են համագործակցել

PY-RATES պարբերականին պատկանող PY-LEAKS էջը հայտնում է Prada և Adidas ապրանքանիշների հնարավոր համագործակցության մասին։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս երկու հայտնի ընկերությունների համագործակցության արդյունքում երկու սպորտային կոշիկներ են թողարկվելու։ Կոշիկները լինելու են սպիտակ, արծաթագույն և կարմիր երանգների մեջ։ Կոշիկներն արժենալու են 350 ԱՄՆ դոլար։

Prada-ն և Adidas-ը դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել այս հրապարակումները: Կոշիկների թողարկման հնարավոր ամսաթվի վերաբերյալ ևս տեղեկատվություն չկա:

Աղբյուր՝ bazaar.ru