Չինական հորոսկոպ. Ինչպե՞ս լինել հաջողակ խոզի տարում

Ըստ չինական հորոսկոպի` կան 12 կենդանակերպի նշանների տարիներ։ 2019-ը խոզի տարի է։ Ստորև ներկայացնում ենք, թե ինչ նշանակություն այն կարող է Ձեզ համար ունենալ։

Գույն

Գալիք 2019թ-ը դեղին խոզի տարին է (որը լինում է 60 տարին մեկ անգամ)։ Ենթադրվում է, որ այս ուրախ կենդանին բերում է ուրախություն և բարեկեցություն: Աստղագուշակները կարծում են, որ խոզն օգնում է նոր ծանոթություններ և ընկերություններ գտնել և սիրում է ընտանիքներ ստեղծել (այս կենդանու տարում կնքված ամուսնությունները ամենաամուրն են)։

Ինչպե՞ս նշել

Ավելի լավ կլինի 2019-ը դիմավորել մոտ մարդկանց, ընտանիքի և ընկերների հետ միասին։ Հագուստն ընտրե՛ք դեղինի և շոկոլադե գույների մեջ և ավեացրե՛ք մի փոքր ոսկեգույն։ Խոզը գնահատում է հարմարավետությունը։ Սեղանի մոտ մոռացե՛ք դիետաների մասին․ կերե՛ք շատ և ախորժակով։ Ուշադրությու՛ն դարձրեք հատկապես աղանդերին։

Նվերներ

Խոզը համարվում է աշխատասեր և առատաձեռն նշան։ Այդ իսկ պատճառով այս տարի չպետք է խնայողություն կատարեք նվերների վրա։ Նվերները պետք է լինեն շատ գործածվող։ Հատկապես գնահատվում են նվերները, որոնք ստեղծում են տնային հարմարավետություն․ սպասք, կամ օրինակ, գեղեցիկ ծածկոց։ Մի՛ ամաչեք նաև գումար նվիրելուց։

Հաջողություն

Այս տարի հաջողություն կբերեն դեղին, դարչնագույն և կանաչ գույներն ու 2, 5, 8 և 17 թվերը։ Աշխատե՛ք միշտ կրել ինչ-որ ոսկյա զարդ։

Անհաջողություն

Խուսափե՛ք կարմիր և կապույտ գույներից և այն ամենից ինչը կապված է 7 թվի հետ։

Մարդիկ, ովքեր ծնվել են խոզի տարում

Ազնվություն, առատաձեռնություն, պատասխանատվություն․սրանք խոզի նշանի տակ ծնված մարդկանց հիմնական հատկանիշներն են: Աստղագուշակները խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիների հետ, սերտորեն վերահսկել իրենց առողջությունը և չվախենալ դժվարին որոշումներ կայացնելիս։