Խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ հնարավորինս քիչ ցավ զգալ էպիլյացիայի ընթացքում

Երբ խոսքը վերաբերում է մազերի հեռացմանը, կանանց մոտ ամենատարածված մեթոդներն են էպիլյատորների, մոմի, շաքարի և լազերների օգտագործումը: Սակայն այն, ինչ ընդհանուր է բոլոր այս մեթոդների մեջ, իհարկե, ցավն է:

Այստեղ ներկայացնում ենք մի քանի կարևոր խորհուրդներ, որոնք Ձեզ կօգնեն  հնարավորինս քիչ ցավ զգալ էպիլյացիայի ընթացքում։

Օգտագործեք փրփուր կամ գել

Էպիլյացիան սկսելուց առաջ փրփուր կամ գել քսեք Ձեր մարմնին: Այս կերպ մազերն ու մաշկը ավելի փափուկ կդառնան, որի շնորհիվ ավելի քիչ ցավ կզգաք էպիլյացիայի ընթացքում։

Օգտագործեք սկրաբ

Գործընթացից մի քանի օր առաջ և դրանից հետո սկրաբի օգտագործումն օգնում է հեռացնել մահացած մաշկը և դուրս բերել մաշկի տակ աճած մազերը, որպեսզի հետո դրանց հեռացումը լինի հնարավորինս ավելի դյուրին և անցավ: Կարող եք պատրաստել բնական մարմնի սկրաբ`շագանակագույն շաքարավազը խառնելով լոգանքի համար նախատեսված սովորական գելի հետ կամ ձիթապտղի յուղի հետ` տարածքը հարթեցնելու համար:

Սուրճ խմելուց հետո սպասեք 6-ից 8 ժամ

Քանի որ կոֆեինը էներգիա է հաղորդում, կոֆեինով հարուստ ըմպելիքների ընդունումը հենց էպիլյացիայից առաջ կարող է մեծացնել զգայունությունը ցավի հանդեպ: Այսպիսով, ավելի լավ է սպասել, որ կոֆեինը դուրս գա օրգանիզմից, նախքան գործընթացը սկսելը:

Ընդունեք տաք լոգանք նախքան էպիլյացիան

Տաք գոլորշին և տաք ջուրը բացում են մաշկի ծակոտիները և թուլացնում մազերի արմատները: Վստահեցնում ենք, որ Դուք կզգաք տարբերությունը, եթե էպիլյացիայից առաջ տաք լոգանք ընդունեք, քանի որ դրա շնորհիվ ավելի քիչ ցավ կզգաք, և մազերը ավելի հեշտ կհեռացվեն: