Այս գարնան հագուստի հինգ գլխավոր միտումները

Գարունը ամենաոճային լուծումների եղանակն է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս գարնան հագուստի հինգ գլխավոր միտումները, որոնք պետք է անպայման իրենց տեղը գտնեն Ձեր զգեստապահարանում։

«Պոլո» բլուզներ

Հնից հայտնի այս վերնաշապիկը տարբեր համադրումներով վերադառնում է մեր զգեստապահարան: Այն կարելի է հագնել զգեստի վրա կամ խիստ դասական կոստյումով: Ընտրությունը Ձերն է:

Երկար ջինսե կիսաշրջազգեստ

Դենիմը, ինչպես միշտ, չի կորցնում իր դիրքը: Միդի չափսի ջինսե «մատիտ» կիսաշրջազգեստները տարբեր գույների համադրություններով կատարյալ լուծում են այս գարնան համար։

«Ալկոհոլիկ» բլուզներ

Այս տարի խորհուրդ չի տրվում կրել դրանք ջինսերի հետ։ Ընդհակառակը, այս տարի դրանք պետք է համադրել տոնական կիսաշրջազգեստների հետ։

Երկար բացվածքով կիսաշրջազգեստներ

Այս գարնանը ամենաթրենդային կիսաշրջազգեստներից կլինեն երկար բացվածքով կիսաշրջազգեստները, որոնք կընդգծեն Ձեր ոտքերի երկարությունը։

Մեծ սև թիկնոց 

Շատ նորաձև կլինեն այս տարի մինչև հատակ հասնող 90-ականների թիկնոցները։

Աղբյուր՝ GraziaMagazine