Այս տարի «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավար

Առաջին անգամ 30 տարվա մեջ «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի։ Վեց շաբաթ է մնացել կինոյի աշխարհում ամենակարևոր իրադարձությանը, իսկ հաղորդավար Քևին Հարտը սկանդալային կերպով հրաժարվել է այն վարելուց իր նախկին հոմոֆոբ թվիթների պատճառով։

Երեկ Հարտը գրառում է կատարել՝ ասելով, որ նույնիսկ եթե նա մտափոխվի, արդեն բավարար ժամանակ չի ունենա սցենարը գրելու համար։  Այնուամենայնիվ, հաղորդավարը չորրորդ անգամ ներողություն է խնդրել ԼԳԲՏ համայնքից հասցրած վիրավորանքների համար։

Վերջին անգամ «Օսկար»-ն առանց հաղորդավար էր մնացել 1989 թ.-ին, իսկ հանդիսատեսները քննադատել էին մրցանակաբաշխությունը ձանձրալի անցկացնելու համար։ Այս անգամ մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց հույսը դրել են երաժշտական համարների վրա։