
Ավարտվեց «Օսկար 2020»-ը
Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում ավարտվեց «Օսկարի» 92-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակների մեծ մասը ստացավ «Մակաբույծներ» ֆիլմը: Այն հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օտարերկրյա կինոնկար», «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում: «Լավագույն դերասան» մրցանակը ստացավ Խոակին Ֆենիքսը, իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթանակը բաժին ընկավ Ռենե Զելվեգերին: Մրցանակաբաշխության առավել հուզիչ պահը եղել է Բիլի Էլիշի կատարումը, նա կատարել է Բիթլզի «Yesterday» երգը, և այդ ժամանակ էկրանին ցուցադրվել են հայտնի մարդիկ, ովքեր մահացել էին վերջին տարում: