
Խորհուրդներ աշխատանքի վայրում ճիշտ տեսք ունենալու համար
Միշտ ցանկալի է լավ տեսք ունենալ աշխատանքի վայրում, սակայն նաև շատ կարևոր է, որ հագուստը լինի հարմարավետ։ Այս ամենն ուղղակիորեն ազդում է աշխատանքի արդյունավետության վրա:
Այսօր շատ նորաձև են պիջակները: Դրանք յուրօրինակ և տարբերվող տեսք են տալիս ընդհանուր կերպարին: Պիջակները նաև համադրելի են տարբեր կոշիկների հետ, այնուամենայնիվ կարևոր է կոշիկների ճիշտ զույգ ընտրելը:
Լավ կլինի՝ ունենաք մի քանի զույգ հարմարավետ կոշիկ, որոնք ամեն օր կարող եք հագնել՝ հաճախորդների հետ հանդիպումներից մինչև աշխատանքից հետո դուրս գալը:
Մի՛ մոռացեք նաև ջինսերի մասին, որոնք շատ հարմար են աշխատանքի վայրում հագնելու համար: Ընտրե՛ք սև ջինսեր, քանի որ նրանք ևս տարբեր կնայվեն տարբեր հագուստների հետ:
Աղբյուր՝ Marie Claire