Նորթ Ուեսթի շքեղ կյանքը

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի առաջնեկը՝ Նորթ Ուեսթը, ծնվել է 2013 թվականի հունիսին: Ստորև ներկայացնում ենք Նորթի նկարներից մի քանիսը:

Ջիվենշի կրող աղջիկը

Նորթը մայրիկի հետ գնումներ է կատարում Փարիզում գտնվող Ջիվենշի (Givenchy) խանութում 2014 թվականի մայիսին:

Տարվա հարսանիքը

2014 թվականին Քիմի և Քանյեի՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի ունեցած հարսանիքից երկու շաբաթ անց Քիմն ընտանեկան լուսանկար է հրապարակել՝մակագրելով.  «Իմ ամեն ինչը»:

Ծնունդդ շնորհավոր!

Հատված Նորթի առաջին ծննդյան հավաքույթից:

Ստուդիայում

Փոքրիկ Նորթը 2014 թվականի օգոստոսին՝ Մեքսիկայում հանգստանալու ընթացքում, այցելել է հայրիկի

աշխատավայր:

Օրհնված

2015 թվականի մայիսին Նորթն իր ծնողների հետ այցելել է Հայաստան և մկրտվել Երուսաղեմում:

Շարունակիր սահել

Նորթն առաջին անգամ 2016 թվականի փետրվարի 16-ին Նյու-Յորքի սահադաշտում սահում է մայրիկի ուղեկցությամբ:

Դիսնեյլենդում

Նորթը զվարճանում է իր ընկերների հետ Դիսնեյլենդում 2019 թվականի մայիսին:

Բարեգործ աղջիկը

«Իմ փոքրիկ աղջիկը ուզում էր զբոսնել բնության գրկում և մաքրել աղբը», – 2019 թվականի հուլիսին Քարդաշյանը գրել է իր Ինստագրամի սթորի բաժնում:

Աղբյուր՝ US Magazine