Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին

Ինչպես արդեն տեղյակ եք երեկ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել էր ՀՀ նախագահի աշխատակազմի գրասենյակում։ Այսօր նա նաև հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին վարչապետը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ կառավարությունում հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին։

Խոսակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանին Հայաստանի հանդեպ աշխարհի հետաքրքրությունը մեծացնելու համար։ Համաշխարհային հեռուստաաստղը նշել է, որ երջանիկ է Հայաստանում գտնվելու համար և հավելել, որ ուրախ է, որ կանանց դերը բիզնեսում աճում է։

Քիչ առաջ, վարչապետը նաև ջերմ լուսանկար հրապարակեց Քիմ Քարդաշյանի հետ՝ մեկնաբանելով «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»։