Նոր Զելանդիան ընտանեկան բռնության զոհերին վճարովի հանգստյան հնարավորություն կտա

Նոր Զելանդիան անցկացրել է մի օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կտա ընտանեկան բռնության զոհերին 10 օր վճարովի արձակուրդ ունենալ, որպեսզի նրանք հեռանան իրենց զուգընկերներից, ինչպես նաև գտնեն իրենց համար նոր տներ և պաշտպանեն երեխաներին։

Չորեքշաբթի երեկոյան, 63-ից 57 կողմ ձայնով, Նոր Զելանդիայի պատգամավորները համաշխարհային ստանդարտներով աշխարհում առաջինը դարձան, ովքեր ընդունեցին այս օրենքը։