
Տոնական հետաքրքիր նվերներ առանց մեծ գումար ծախսելու
Պատահում է, որ շտապ անհրաժեշտ է լինում նվեր գնել, սակայն գումարը պակասում է։ Ձեզ ենք ներկայացնում, թե ինչ հետաքրքիր նվերներ կարելի է պատրաստել, երբ դրամապանակում դատարկություն է։
Նոթատետր
Գնե՛ք ամենասովորական նոթատետրը և ամեն էջի վրա գրե՛ք, թե տարվա մեջ որ օրը ինչ կանեք տվյալ մարդու համար. օրինակ՝ «միասին կինոդիտման գնալ», «երեխայի հետ զբաղվել» և այլն։ Սակայն, գրե՛ք միայն այնպիսի բաներ, որոնք իրականում ի վիճակի կլինեք կատարել։
Ֆոտոկոլաժ
Այս նվերը շատ գումար չի պահանջում և շատ հուզիչ է։ Ընդամենը պետք է հավաքել Ձեր բոլոր միասին նկարները մի էջի վրա և դնել ծրարի մեջ՝ վրան գրելով «Ես եմ քո լավագույն նվերը»։
Հոտավետ մոմեր
Հիանալի նվեր են համարվում հոտավետ և ոչ թանկ մոմերը։
Բանաստեղծություն
Բանաստեղծություն գրե՛ք և կարդացե՛ք այն բարձրաձայն։ Իհարկե, այս նվերը կարող են անել միայն այն մարդիկ, ովքեր ունեն ստեղծագործական տաղանդ և կարողանում են հանգավորել իրենց մտքերը։
Տորթ
Գործի ենք դնում խոհանոցային հմտություններն ու պատրաստում ենք համեղ տորթ։ Չմոռանա՛ք գլազուրով որևէ գրառում անելը։