Ողջ ճշմարտությունը մայրության առաջին տարվա դժվարությունների մասին

Շատերը կարծում են, որ հղիությունն ամենադժվար շրջանն է կնոջ կյանքում։ Սակայն իրականում երեխայի ծննդից հետո շատ ավելի դժվար և մարտահրավորներով լի տարի է սկսվում կնոջ կյանքում։

Ձեզ ենք ներկայացնում ողջ ճշմարտությունը մայրության առաջին տարվա դժվարությունների մասին։

Դուք ամեն առավոտ տարբեր եք լինելու՝ որպես ծնող։ Ձեր երեխան նույնպես հաճախ է փոխվելու՝ երբեմն նույնիսկ ժամերի կամ րոպեների ընթացքում, հենց ձեր աչքի առջև։ Կլինեն լավ ու վատ օրեր, լավ ու վատ րոպեներ, լավ ու վատ ընտրություններ և որոշումներ: Հնարավոր է՝ դուք նաև սխալներ գործեք։ Բայց ներողամիտ եղեք ինքներդ ձեր հանդեպ։

Ճիշտ է՝ ձեր մարմինը փոփոխությունների է ենթարկվել հղիության ընթացքում, սակայն պետք է հիշել, որ դուք նոր մարդու եք կյանք տվել: Պետք է լավ սնվել և շատ զբոսնել։ Ականջալուր եղեք այն մարդկանց, ովքեր ասում են, որ դուք գեղեցիկ եք։

Ձեր երեխան բացառիկ է, և դուք՝ որպես ծնողներ, ամենալավն եք հասկանում նրան։  Ձեր երեխան պարտավոր չէ լինել այնպիսին, ինչպիսին, օրինակ, գրքերն են ասում, և դա պարզապես հիանալի է:

Ժամանակակից հասարակությունում դյուրին լինելը համահավասարեցվում է արժեքների հետ։ Մինչդեռ ամեն ինչ չի կարող հեշտ լինել և տրվել առանց ջանք գործադրելու։

Աղբյուր՝ mother.ly