
Նազենի Հովհաննիսյանն՝ իր նոր «Bentley »-ով
Նազենի Հովհաննիսյանը հաճախ է հրապարակումներ կատարում իր ինստագրամյան էջում։ Հետևորդների հետ նա կիսվում է իր առօրյայով և մտքերով։
Օրեր առաջ դերասանուհին մի երգիծական տեսանյութ է տեղադրել, որտեղ վարում է խաղալիք «Bentley» մակնիշի ավտոմեքենա՝ ասելով որ ձին վաճառել է և փոխարեն մեքենա է գնել ու հիմա ուղևորվում է Ջերմուկ։
https://www.instagram.com/p/BsyMusvH5Nu/
Դերասանուհին այսպես է մեկնաբանել տեսանյութը.
«Ձիս ծախեցի, մեքենա առա, փոքր է, բայց ոչինչ)); Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել 🙂
Մեքենայիս առավելությունները.
1. Կայանում ես որտեղ ուզես, թեկուզ ինչ- որ թփի վրա ?կամ մեկի շքամուտքում։
2. Ավտոտնակ պետք չէ, սովորական տնակն էլ կանցնի )))
- Շատ քիչ է ծախսում …. ամեն ինչը)))
- Լվանալ պետք չէ, մեկ – մեկ փոշու շորով թեթև… հասկացաք։
5.Տնեցիները չեն ասի թե բա տար, բեր, արի – գնա,,, ՏԵՂ ՉԿԱ !!
6. Հանգիստ կարող եք խմել, որովհետև եթե շատ խմած լինեք չեք ԿԱՐՈՂԱՆԱ նույնիսկ նստել ղեկին, էլ ուր մնաց վարել ( փոքրրրր է )) մնացածն ինքներդ թվարկեք, իսկ ես գնամ գազ լցնեմ, վերջացավ բենզինս:
Ամանորից հետո ամենօրյա հոգսերն օրեցօր ավելանում են, հուսամ մի քիչ ժպտացիք՝ մոռանալով հոգսերը))»։