
Մաշկը խոնավացնող լոգանքի յուղ. Նաիրիանի վերջին նորարարությունը
Հայաստանում առաջին բնական կոսմետիկա արտադրող Նաիրիանը ստեղծել է նոր կատարյալ բանաձեւ մաշկի բոլոր տեսակների, զգայուն եւ խնդիրներ ունեցող մաշկի համար: Նաիրիանի նոր լոգանքի յուղը խոնավացնում է մաշկը այն լվանալու ընթացքում:
«Նաիրիանի համար նորարարությունը սկզբունքային մոտեցում է, եւ արոմաթերապիան նույնպես շատ կարեւոր նշանակություն ունի: Իլանգ-իլանգի յուղը լայն կիրառում ունի արոմաթերապիայում՝ շնորհիվ հանգստացնող եւ սթրեսը նվազեցնող հատկությունների: Մենք չենք խուսափում նոր բաղադրիչները մեր տեղական բուժիչ քամուկների ու յուղերի հետ համադրելուց, քանի որ համարում ենք, որ միավորվող մշակույթները, անգամ բնական կոսմետիկայի ոլորտում, շատ ավելի հզոր ու արդյունավետ են: Այս դեպքում իլանգ-իլանգը համադրել ենք խաղողի կորիզի յուղի, նշայուղի եւ վաղենակի քամուկի հետ: Հայկական շուկայում այս սնուցող եւ խոնավացնող լոգանքի յուղը կատարյալ նորույթ է, քանի որ այն խոնավացնում է մաշկը հենց լվանալու ընթացքում»,- ասաց Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:
Նորություն չէ, որ փրփրող գելերի և լոգանքի տարբեր միջոցների մեջ առկա սուլֆատները չորացնում են մաշկը, փոշու հետ հեռացնում նաեւ մաշկի բնական յուղի պաշտպանիչ շերտը։ Լվացող և լոգանքի միջոցների գրեթե 75%-ը պարունակում են սուլֆատներ՝ փրփրացնող բաղադրիչներ, որոնք խնամքի միջոցների պիտակների վրա կրճատ նշվում են SLS կամ SLES: Նաֆթային հիմքով այս նյութերը հրաշալիորեն «լվանում են» գրեթե ամեն ինչ։
Նաիրիանի նոր Լոգանքի յուղի շնորհիվ այլեւս կարիք չկա մտահոգվելու մաշկը լվանալու եւ այնուհետ խոնավացնելու մասին: Իլանգ-իլանգի նուրբ ու անուշ բույրով սնուցիչ յուղը ներդաշնակություն կբերի ամենօրյա լոգանքին: Մարմնի մաքրող քսուքները սովորաբար վնասում ու հեռացնում են մաշկի յուղային շերտը, իսկ Նաիրիանի Լոգանքի յուղը կպաշտպանի եւ կխոնավացնի մաշկը հենց լվանալու ընթացքում:
Ջրի օգնությամբ այս յուղը վերածվում է կաթնային թեթեւ զանգվածի, նրբորեն մաքրում է եւ մետաքսե փափկություն հաղորդում մարմնին: Յուղի հիմնական առավելությունն այն է, որ չի պարունակում սուլֆատներ, ինչի արդյունքում մաշկը պահպանում է խոնավությունը եւ չի ջրազրկվում: Նաիրիանի Լոգանքի յուղը խորհուրդ է տրվում նաև զգայուն մաշկ ունեցողներին, 6 ամսականից մեծ երեխաներին, էկզեմա ունեցողներին։ Արոմաթերապեւտիկ լոգանքի համար կարելի է մի քիչ յուղ ավելացնել լոգարանի տաք ջրին: Անվտանգ է ինտիմ հիգիենայի համար։ Կարելի է կիրառել դիմահարդարումը մաքրելու համար:
Ինչպես Նաիրիանի բոլոր խնամքի միջոցները, Լոգանքի յուղը չի պարունակում սուլֆատներ, ինչպես նաև զերծ է սիլիկոններից, հանքային յուղերից, պարաբեններից, արհեստական բույրերից և գունանյութերից։ Այն կատարելապես բնական է և անվտանգ առողջության ու բնության համար: