Այսօր կլրանար Նադեժդա Սարգսյանի 65-ամյակը

Այսօր Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն է։ Հայ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը կդառնար 65 տարեկան։ Նրա դուստրը՝ երգչուհի Էմմին այսօր իր ինստագրամի «սթորի» բաժնում տեղադրել է նրա նկարները կյանքի տարբեր դրվագներից։ Նկարներից մեկի տակ Էմմին հուզիչ գրառում է կատարել. «Ասում էիր 100 տարի ես ապրելու։ Խաբեցիր ինձ Նադյուլ»։

Էմմին նաև հրապարակել է Նադեժդայի նկարը իր ինստագրամի պատին, մակագրելով «մամա»։

Հիշեցնենք, որ Նադեժդա Սարգսյանը կյանքից հեռացել էր 2018թ հուլիսի 2-ին։