
Ամենաոճային կոշիկները գալիք գարնան համար
Ի՞նչը կարող է ավելի գոհացնող լինել քան նոր կոշիկները: Մեր տրամադրությունը և ինքնավստահությունը նույնպես կախված են կոշիկներից: Տեսնելով առաջիկա գարնան միտումները՝ շատ կանայք հաճելիորեն կզարմանան:
Թափանցիկ կոշիկներ
Եթե դուք հավանում եք Քիմ Քարդաշյանի ոճը, ապա կարող եք հանգիստ թափանցիկ կոշիկները պահել ձեր պահարանում:
Նարնջագույն կոշիկներ
Նարնջագույնը այս շրջանի ամենանորաձև գույնն է համարվում: Անպայման պետք է նարնջագույն որևէ բան ունենալ պահարանում:
Սպորտային կոշիկներ
Ավանդական սպորտային կոշիկները ոճային չեն լինի, բայց կեդեր հիշեցնող կոշիկները, որոնք նախատեսված չեն սպորտի համար, կլինեն նորաձև այս գարնանը:
Բալետային կոշիկներ
Բազմաթիվ թելերով և քառակուսի քթով կոշիկները կցնցեն կոշիկների աշխարհը:
Պլատֆորմով կոշիկներ
Պլատֆորմը միշտ եղել է և կլինի ակտուալ:
Ծովային թեմայով կոշիկներ
Գնի՛ր քեզ համար այսպիսի կոշիկներ և զգա՛ արձակուրդի և ծովափի հաճույքը ամբողջ տարի:
Փետուրներով կոշիկներ
Ավելի լավ է փետուրներով կոշիկներ կրել հատուկ առիթներին, քանի որ նրանք կարող են չափից դուրս տոնական լինել ամենօրյա ոճի համար:
Նախշերով կոշիկներ
Ծաղիկի և կենդանիների նախշերով կոշիկները կլինեն լավագույնների շարքում:
Փայլուն կոշիկներ
Նորաձևության այս նոր շրջանում ամենատպավորիչը կլինեն փայլուն կոշիկները:
Ծոփքերով կոշիկներ
Գարնանը առաջարկվում է հագնել ծոփքերով կոշիկներ կամ սանդալներ: