
Մոնիկա Բելուչիի 10 ամենալավ աֆորիզմները կյանքի, սիրո, երջանկության և տարիքի մասին
Մոնիկա Բելուչին համարվում է իտալական աստվածուհի և պարզապես կին, ով ամենագեղեցիկներից մեկն է աշխարհում։ Նրա բնական կանացիությունը որևէ տղամարդու չի կարող անտարբեր թողնել: Հավելենք, որ Մոնիկա Բելուչին երկու հրաշալի երեխաների մայր է, գիտի երեք լեզու և սիրում է յոգա:
Ձեզ ենք ներկայացնում նրա 10 աֆորիզմները, որոնք ապացուցում են, որ ամեն բան կարող է գեղեցկացնել մարդուն. տեսքը, հոգին և մտքերը․․․
- Կինը կարող է սիրել այնպես, կարծես երբեք չի հեռանա։ Սակայն կարող է հեռանալ այնպես, ասես երբեք չի սիրել։
- Ինձ համար մեծանալը ավելի լավը դառնալու հնարավորություն է։
- Ի՞նչ եմ անելու, երբ ծերանամ և արտացոլանքս հայելու մեջ այլևս չգոհացնի։ Նույնն ինչ մայրս․ ես չեմ նայելու հայելուն, նայելու եմ երեխաներիս։
- Գեղեցկությունը թվում է իրական և հետաքրքիր, երբ թաքնված է հագուստի տակ։
- Ես միշտ ասում եմ երիտասարդ աղջիկներին. «Սովորեք սիրել Ձեր մարմինը»: Ի վերջո, իդեալներ գոյություն չունեն, իսկ թմբլիկ կինը պակաս գեղեցիկ չէ նիհարից։ Պարզապես պետք է սովորել ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք:
- Գեղեցկությունը իսկապես հզոր ուժ է, բայց միայն այն դեպքում, երբ գիտեք, թե ինչպես օգտագործել այն: Դա նման է «Ferrari»- ին․ եթե չգիտեք, թե ինչպես այն վարել, ապա Դուք դրա կարիքը չունեք:
- Կանացիությունը նրբագեղության, զգայունության ու բնական լինելու մեջ է։
- Սերը ապրում է այնքան ժամանակ քանի դեռ կա հարգանք միմյանց նկատմամբ։ Ուրիշին ուղղակիորեն տիրանալու ցանկությունը պարզապես խայտառակություն է։
- Ես երբեք չեմ լինի նիհար: Ի ծնե ես ծույլ եմ: Ես սիրում եմ ուտել: Ես իրականում այսպիսինն եմ և մտադրություն չունեմ անիրական դառնալու:
- Որքան էլ ուժեղ լինի կինը, նա ակնկալում է, որպեսզի իր կողքի տղամարդը ավելի ուժեղ լինի։ Եվ սա ոչ թե նրա համար, որ զրկի նրան ազատությունից, այլ թույլ տա թույլ լինել։