Ո՞վ է «Միսս Տիեզերք 2019» տիտղոսակիրը

Երեկ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում անցկացվել է «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթը։ Ամբողջ աշխարհից 90 գեղեցկուհիներ պայքարում էին տիտղոսի համար։ Այնուամենայնիվ, գլխավոր մրցանակին արժանացավ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ՝ 26-ամյա մոդել Զոզիբինի Թունզին։

Իր հայրենիքում, մոդելային գործունեությունից զատ, աղջիկը զբաղվում  է գենդերային անհավասարության խնդիրներով և պայքարում է կանանց իրավունքների համար: Նա նաև ընտանեկան բռնության դեմ արշավի գլխավոր դեմքն է: Կրթությամբ Զոզիբինին PR մենեջեր է:

Մրցույթի եզրափակիչ փուլում Զոզիբինին մրցակցում էր Մեքսիկայի և Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչների դեմ։

«Միսս Տիեզերք 2019»-ին Հայաստանը ներկայացնում էր 21-ամյա Դայանա Դավթյանը։