Ինչպե՞ս է անցել Միշոյի երեխայի պատվին «Baby Shower»-ը

Շատ շուտով կծնվի ռեփեր Միշոյի և հաղորդավարուհի Սոնա Օգանեսյանի առաջնեկը։

ԱՄՆ-ում զույգի ընկերները անակնկալ «Baby Shower»-ի երեկույթ են պատրաստել նրանց համար։ Սոնան իր ինստագրամյան էջում նկարներ է հրապարակել երեկույթից՝ մեկնաբանելով. «Չնայած, որ ես ասել էի, որ չեմ կազմակերպելու Baby Shower երեկույթ, իմ ընկերները չէին ընդունել այդ փաստը։ Նրանք այս անակնկալը պատրաստել էին շափաթներ շարունակ՝ մեզ հավատացնելով, որ այդ օրը գնալու ենք մեր ընկերների ամուսնության հոբելյանին։ Ինձ հիմարեցնելն այդքան էլ հեշտ չէ, բայց նրանք արեցին դա»։  Հաղորդավարուհին իր խոսքն ավարտել է ջերմ հեշթեգով. ընկերներն այն ընտանիքն են, որոնց դու ինքդ ես ընտրում։