
Մինիմալիստական ոճը սթրեսից խուսափելու համար
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք ովքեր ապրում են բնակարաններում, որտեղ խառնաշփոթ է տիրում, ավելի են հակված սթրեսի, քան այն կանայք, ովքեր քիչ իր ունեն իրենց բնակարանում։ Ավելին, մինիմալիստական ոճը համարվում է գերժամանակակից ոճերից մեկը ինտերիեր դիզայնում։
Այս ոճի հիմնական գաղափարը ինտերիերի յուրաքանչյուր առարկայի ֆունկցիոնալ օգտագործումն է, և դա կօգնի խուսափել տանը խառնաշփոթ ստեղծելուց։ Մինիմալիստական տարածք ստեղծելու առաջին և առավել ակնհայտ քայլը կլինի ավելորդ առարկաներից ազատվելը, կամ գոնե ստեղծել պատրանք, որ տանը ավելորդ իրեր չկան։
Մինիմալիզմում օգտագործվող ամենատարածված ձևերն են քառակուսին և ուղղանկյունը, իսկ դիզայնի մեջ օգտագործվող ամենատարածված գծերը՝ հորիզոնական, անկյունագծային, ուղղահայաց և զիգզագ։ Մինիմալիզմի ևս մեկ կարևոր հատկանիշներից է համարվում տարբեր տեսակի նյութերի օգտագործումը դիզայնի մեջ։ Սակայն մինիմալիստական ոճը դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվել վառ գույներից, այլ ընդհակառակը՝ կարող եք ընտրել մեկ վառ գույն և այն կիրառել ինտերիերում։
Դարձրու՜ բնակարանդ մինիմալիստական ոճով և կըզգաս թե ինչպես ես դառնում երջանիկ։
Աղբյուր՝ freshhome.com