
Միլանի նորաձևության շաբաթվա լավագույն կերպարները
Միլանն, իրավամբ, համարվում է նորաձևության մայրաքաղաք։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանի ամենասպասված նորաձևության շոուի դիզայներական գլուխգործոցներից մի քանիսը:
Մոսկինո
«Փառք Աստծո, որ Պաբլո Պիկասոն դուստր ունի», – ասում է դիմահարդար Կաբուկին, – «Դա իսկապես օգնեց ինձ»: Մոսկինոյի հավաքածուն ամբողջությամբ ոգեշնչված էր Պիկասոյի ոճով. մոդելները ներկայանում էին վառ կարմիր շրթներկով և սև մատիտով ընդգծված աչքերով:
Ֆենդի
«Երեկոն լավը չէ, եթե մինչև առավոտ տուն չեք վերադառնում», – նշում է դիմահարդար Պետեր Ֆիլիփսը։ Հենց այս միտքն էլ հանդիսացել է նրա ոգեշնչման հիմնական աղբյուրը. սև մատիտով ընդգծված աչքերն ու կոպերի տակ անփութորեն շաղ տված արծաթագույն փայլը նախորդ օրվա դիմահարդարման տպավորություն են թողնում:
Ջորջիո Արմանի
Մոդելների այտերին և շուրթերին փայլուն էֆեկտ ստանալու համար Ջորջիո Արմանիի թիմը համադրել է խոնավեցնող միջոցն ու դեմքի բազան:
Բոնուս Վերսաչեից
Դիմահարդար Բարնսը վերստեղծել է Ջենիֆեր Լոպեսի 2000 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության կերպարը:
Աղբյուր՝ Elle