Մեգան Մարքլն իր հարսանեկան դիմահարդարումն ընտրել է Pinterest-ի օգնությամբ

Մեգան Մարքլի հարսանեկան դիմահարդարումը տարիներ անց մեր ժամանակների նորաձևության և գեղեցկության մասին պատմող ամենակարևոր դրվագներից է համարվելու: Անհնար է ժխտել, որ Մեգանն այդ օրը անհավանական տեսք ուներ: Դիմահարդարման հեղինակը Դանիել Մարտինն էր, ով վերջերս բացահայտեց, որ դքսուհու գեղեցիկ դիմահարդարումը ստացել են ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ հարսնացուի դեպքում՝ Pinterest-ի օգնությամբ:

«Մենք նրա հետ փորձնական դիմահարդարում չենք արել ժամանակի սղության պատճառով: Ես շատ լավ գիտեի, թե նա ինչ է հավանում և ինչ չի հավանում», – ասել է Մարտինը՝ հավելելով, որ Մեգանի դիմահարդարումն ընտրել են Pinterest-ի նկարների միջոցով:

Առհասարակ, հայտնի դիմահարդարը կարծում է, որ Pinterest-ը հրաշալի «գործիք» է ցանկացած հարսնացուի համար իր «կարմիր գորգին» պատրաստվելու համար:

Աղբյուր՝ elle.com