Մեգան Մարքլը վեգան է դարձել

Հղի Մեգան Մարքլը վեգան է դարձել։ Այս մասին հաղորդում է «The Sun» պարբերականը՝ մեջբերելով պալատի աղբյուրները։

Արդեն մեկ շաբաթ է ինչ դքսուհին ոչ մի կենդանական ծագումով մթերք չի օգտագործել և համոզել է արքայազն Հարիին ևս վերանայել իր սննդակարգը ու հրաժարվել մսից։  Դեռևս հայտնի չէ, թե ինչն է նման ազդեցություն ունեցել Մեգանի որոշման վրա:

Միևնույն ժամանակ Ավստրալիայում, արքայական շրջագայության ժամանակ, Մեգանը կրում էր կաշվե կիսաշրջազգեստ։

Դքսուհին նաև հոգացել է այն մասին, որ իրենց երեխայի սենյակը լինի գենդերային չեզոք երանգների մեջ։  Օգնության համար նա դիմել է անվանի դիզայներ Վիկի Չարլզին։