Մեգան Մարքլն ակնարկել է, որ երեխան կծնվի 2019-ի սկզբին

Հոկտեմբերին Քենսիգթոնյան պալատը հայտարարեց, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը առաջին անգամ ծնողներ կդառնան: Պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ երեխան ծնվելու է գարնանը։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների՝ երեխան կծնվի ավելի վաղ քան նշված է։

Լուրերը սկսեցին տարածվել դքսուհու՝ նորաձևության մրցանակաբաշխության բեմելից հետո։ Նրա տեսքից երևում էր, որ փորիկը շատ է կլորացել և ամենայն հավանականությամբ նա գտնվում է հղիության երրորդ եռամսյակում։

Բացի այդ հարցին, թե երբ է ծնվելու երեխան, Մեգանը պատասխանել է, որ շատ շուտով։

Հիշեցնենք, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ամուսնացել են մայիսին: Եթե Մեգանը հղիացել է ամուսնությունից անմիջապես հետո, ապա ապագա ժառանգը կծնվի ձմռան վերջում: