
Մերի Հակոբյանի ամանորյա ոճային կերպարը
Երիտասարդ դերասանուհի Մերի Հակոբյանը վերջերս համարյա թե չի երևում հեռուստաէկրաններին։ Սակայն նա ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է կատարում իր ինստագրամյան էջում՝ ուրախացնելով իր երկրպագուներին։
Այս անգամ դերասանուհին տոնական կերպարով նկար է հրապարակել տոնածառի մոտ և նշել, որ անհամբերությամբ է սպասում գալիքտարվան։ Նկարում Մերին կրում է բաց ուսերով փայլուն զգեստ և սպիտակ երկարաճիտ կոշիկներ։ Իսկ նկարագրման բաժնում գրել է. «Ես շատ մեծ անհամբերությամբ եմ սպասում ամեն տարի այս գեղեցիկ տոնին։ Նոր Տարին ինձ համար ամենից գեղեցիկ տոնն է և ամենից սպասված։ Իսկ դուք սպասո՞ւմ եք։ Ո՞րն է ձեր սիրելի տոնը։ Երազանք պահո՞ւմ եք։ Մի փոքր պատմեք. այս տարի ձեզ համար հաջողա՞կ տարի էր։ Իսկ վերջում ես կմիանամ ձեզ և կիմանաք տարին ինչպիսին էր ինձ համար»։
https://www.instagram.com/p/BrkrhVKF5i2/