
2019 թվականի գարնանային մատնահարդարման գլխավոր միտումները
2019-ը իր միտումները ներկայացրել է ոչ միայն հագուստի ոլորտում, այլ նաև մատնահարդարման դիզայնի մեջ: Ստորև ներկայացնում ենք գլխավոր միտումները, որոնք կարող եք օգտագործել գարնան երեք ամիսների ընթացքում:
-
Մետաղյա գույներ
Մորգան Թայլորը առաջարկում է մատնահարդարման մեջ օգտագործել մետաղյա գույներ:
-
Բաց վարդագույն
Այս գույնի եղունգները նման են քաղցր կոնֆետների:
-
Փայլ
Եղունգների ձևավորման միտումներից հերթականը փայլն է: Այս գարնանը կարող եք փայլ օգտագործել նույնիսկ բոլոր եղունգների վրա:
-
Դեղին լաք
Բոլոր նորաձևության տները առաջարկում են դեղին գույնը՝ որպես մատնահարդարման գլխավոր երանգ:
-
Սև ու սպիտակ
Եթե չեք սիրում գունավոր լաքեր, ապա այս տարբերակը հենց ձեզ համար է: Որոշ դիզայներներ առաջարկում են այս միտումը: