Դիմահարդարման պարագաներ, որոնք անփոխարինելի կլինեն այս տարի

Ձեզ ենք ներկայացնում թոփ 5 դիմահարդրման պարագաները, որոնք պետք է անպայման օգտագործել 2020թ-ի ընթացքում՝ թրենդներից ետ չմնալու համար։

Աչքերի փայլ

Օգտագործելով աչքերի փայլերը՝ դուք կարող եք վերստեղծել դիմահարդարման առավել ոչ ստանդարտ և դիտարժան տարբերակները: Այսպիսով, 2020-ին շարունակեք դրանք կիրառել շրթունքների, սուրմայի, վերին և ստորին կոպերի վրա։

Թինթեր և շրթունքի բալզամներ

Այս պարագաների շնորհիվ շրթունքները դառնում են ավելի փափուկ, խնամված և սեքսուալ: Առաջարկում ենք կիրառել դրանք և տարածել մատներով. այս տեխնիկան օգնում է հասնել ավելի բնական էֆեկտի:

Գլոս

Գլոսը շեշտելու է Ձեր հայացքի գեղեցկությունը՝ այն դարձնելով ավելի արտահայտիչ։ Գլոսը պետք է կիրառել կոպի վրա, երբ այն ամբողջովին հարթեցված է։ Այսինքն, օգտագործեք տոնային քսուք կամ կոնսիլեր նախքան գլոսը կիրառելը։

BB և CC քսուքներ

Շատ աղջիկներ վաղուց իրենց նախապատվությունն են տվել այս միջոցներին: BB և CC քսուքները մի շարք առավելություններ ունեն սովորական տոնային միջոցի նկատմամբ. դրանք ունեն թեթև, անթիվ հյուսվածք և SPF արևապաշտպան գործոն, օգնում են օրվա ընթացքում խոնավացնել մաշկը և կարող են օգտագործվել որպես դիմահարդարման հիմք:

Հոքերի ստվերաներկ

Շարունակվում է բնական, ոչ գրաֆիկական հոնքերի ժամանակը։ Հոնքերի այս ստվերաներկերը պարունակում են խոնավեցնող բնական բաղադրիչներ և վիտամիններ, որոնք հոնքերի և մաշկի խնամքն են ապահովում և պաշտպանում են արտաքին գործոնների վնասակար հետևանքներից: Ստվերաներկերը կարող են գունային երանք տան Ձեր հոնքերին կամ, ընդհակառակը, կբացացնեն շատ մուգ երանգը։

Աղբյուր՝ super.ru