Մելանիա Թրամփը մրցանակ է հանձնել Լյուսի Քոչարյանին

Երեկ երեկոյան պետքարտուղար Պոմպեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը պարգև հանձնեցին լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանին՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։ Լյուսին առաջինն է Հայաստանից, որ արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակին։