Ինստագրամում լայքերն անհետանալու են

Ինստագրամի գլխավոր տնօրեն Ադամ Մոսերին հայտնել է, որ շուտով հրապարակումների տակ հայտնվող լայքերն անհետանալու են: Իհարկե, սա դեռևս տարածվելու է միայն Միացյալ Նահանգների բնակիչների վրա, այն էլ՝ ոչ բոլորի:

Ընկերությունը նման քայլի է դիմել` օգտատերերի շրջանում անառողջ մրցակցային գործոնը նվազեցնելու համար՝ նպատակ հետապնդելով խթանել օգտատերերի միջև իրական շփումը: Ընկերությունը հույս ունի, որ այս կերպ վերջ կդրվի միմյանց հրապարակումների լայքերին անվերջ հետևելու մոլուցքին: