Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթն ամուսնացել են

Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը կարծես վերջապես տեղափոխել են իրենց հարաբերություններն ավելի լուրջ փուլ։ Նրանց ընկերներից մեկը Instagram-ի իր էջում նկարներ է տեղադրել, որտեղ երևում է, որ փոքրիկ համեստ հարսանեկան արարողություն է կատարվել։ Նկարներում և տեսանյութներում երեևում է, որ հյուրերը հագնված են հատուկ «դրես կոդ»-ով և կան փուչիկներ «Mr & Mrs» գրություններով, իսկ հյուրերը խաղում են ավանդական հարսանեկան ալկոհոլային խաղեր։

Հիշեցնենք, որ դեռ մարտի սկզբից ԶԼՄ-ներում արդեն տարածվում էին Սայրուսի և Հեմսվորթի գաղտնի ամուսնության մասին լուրերը։