Levi’s-ի նոր քարոզարշավը կանանց իրավունքների համար

Levi’s -ը քարոզարշավը անվանել է «I Shape My World», որի գլխավոր գաղափարն է՝ աջակցել կանանց ինքնուրույն կառավարել իրենց կյանքը։

Արշավի նպատակն է համախմբել աշխարհի բոլոր կանանց և հնարավորություն տալ նրանց ընդլայնել իրենց իրավունքները և օգնել փոխել շրջապատող աշխարհը:

Levi’s ընկերության մարքեթինգի տնօրեն Ջենիֆեր Սեյը նշել է, որ այս տարի պատրաստվում են ներկայացնել 10 կանանց պատմությունները, ովքեր կայացել են և արդեն ունեն իրենց ծանրակշիռ դիրքն ու խոսքը հասարակությունում։

«I Shape My World»-ը  ներառում է ավելի քան 40 կանանց աշխարհի տարբեր ծայրերից՝ Հնդկաստանից, Մեքսիկայից, Ռուսաստանից, Թաիլանդից, Թուրքիայից և ԱՄՆ-ից։

Ռուսաստանից հերոսուհին Աննա Րիվինան է՝ Nasiliu.net կենտրոնի հիմնադիրը։ Աննան նշել է՝ «Ես հասկացա, որ չեմ կարող պարզապես ոչինչով չզբաղվել, ես ինչ-որ բան պե՜տք է անեմ։ Ես շատ եմ ուզում, որպեսզի կանայք առաջին հերթին մտածեն իրենց մասին…»։ Նաև իր խոսքի մեջ ավելացրել է, որ քարոզարշավի առաջնային նպատակներից է հանրությանը տեսանելի դարձնել տնային բռնությունը և կանխարգելել այն։

Աննա Րիվինան, ճարտարապետ Կատյա Բոչավարը և «Боль» փառատոնի համահեղինակ Ստեփան Ղազարյանը դարձել են «I Shape My World» պլատֆորմի կազմակերպած կլոր սեղանի խոսնակները , որը տեղի է ունեցել մարտի 8-ի նախօրեին։ Այդ օրվա գլխավոր թեմաներնից էր կանանց ֆիզիկական և հոգեկան ապահովությունը։

Աղբյուր՝ Grazia